
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնել է իր ուրախությունն այն կապակցությամբ, որ 2023 թվականին ITB Berlin խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսում Վրաստանն է լինելու հյուրընկալող երկիրը:
Վարչապետն ասել է, որ նշված ցուցահանդեսում կներկայացվի և կհանրահռչակվի երկրի զբոսաշրջային ներուժը։
«Իհարկե, մենք կփորձենք ներկայացնել և առաջ մղել մեր երկրի զբոսաշրջային ներուժը»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նշենք, որ ITB Berlin-ը աշխարհի առաջատար զբոսաշրջային առևտրային տոնավաճառն է, որը գործում է 1966 թվականից: Մինչ Covid-ի համաճարակը, ամեն տարի ցուցահանդեսին ներկայացված էր 10 հազարից ավելի ընկերություն՝ 181 երկրից։