Դեկտեմբերի 16-ի նիստում Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել վրացական դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը։
Եվրամիության խորհուրդը Եվրահանձնաժողովին հանձնարարել է պաշտոնական փաստաթուղթ ներկայացնել այդ հարցի վերաբերյալ։
Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Կայա Կալլասը, սահմանափակումը վերաբերում է երկու կատեգորիայի անձնագրերի` ծառայողական և դիվանագիտական։
Այն անձանց ցանկը, որոնց կարող են տրվել դիվանագիտական և ծառայողական անձնագիր` ստորև.
- Բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախագահ, վարչապետ, խորհրդարանի նախագահ,
- Գերագույն և սահմանադրական դատարանների նախագահներ և անդամներ,
- Անվտանգության ծառայության պետը, նրա տեղակալները և այս ծառայության մոտ 50 աշխատակիցներ
- Նախարարներ և խորհրդարանականներ
- Գլխավոր դատախազ, ԿԸՀ նախագահ և Ազգային բանկի նախագահ,
կաթողիկոս-պատրիարք և պատրիարքարանի մի քանի վարդապետներ
Հանրային պաշտպան և այլք:
Հատկանշական է, որ վարչապետի որոշմամբ` 2015 թվականի դեկտեմբերի 17-ին փոփոխված «հատուկ դեպքերում» դիվանագիտական անձնագրեր կարող են տրվել այս ցանկում չընդգրկված անձանց ևս։