Այսօր առավոտյան Ուկրաինայում զոհված վրացի մարտիկ Զաքրո Շուբիթիձեի դին տեղափոխվեց Վրաստան։ Օդանավակայանում նրա աճյունին էին սպասում ընտանիքի անդամներն ու ընկերները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին «Վրացական լեգեոնի» մարտիկը դարձել է զանգվածային հրետանային հարձակման թիրախ, ինչի հետևանքով ծանր վիրավորվել է, ընկերները չեն կարողացել փրկել նրան։
«Ամսի 17-ի առավոտյան խոսեցինք նրա հետ, երեկոյան` ևս։ Պարզվում է` վիրավոր է եղել, բայց մեզ ոչինչ չի ասել։ Գիտեր՝ եթե իմանայինք, հետ կկանչեինք իրեն։ Սեպտեմբերին պատրաստվում էր գալ, սակայն որոշ պատճառներով չկարողացավ։ Մեզ զանգահարեցին և հայտնեցին, որ էլ չկա, զոհվել է։ Սա անհավատալի էր բոլորիս համար, չէի հավատում, հիմա էլ չեմ հավատում», — ասել է ընտանիքի բարեկամներից մեկը։
Նշենք, որ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմում 45 վրացի մարտիկ է զոհվել։
Հասմիկ Պետրոսյան, ստաժոր