Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել: Netgazeti.ge-ի փոխանցմամբ՝ Իրակլի Քուրցիկիձեի զոհվելու լուրը հաստատել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Գերատեսչությունից հայտնել են, որ Քուրցիկիձեի մահվան մասին ընտանիքի անդամները տեղեկացված են, իրականացվում են բոլոր համապատասխան ընթացակարգերը՝ զոհվածին Վրաստան տեղափոխելու համար։
Ի դեպ, 2022 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմ սանձազերծելուց մինչ օրս 51 վրացի մարտիկ է զոհվել: