
Ուկրաինայում ընթացող պատերազմում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել, գրում է InterPressNews-ը:
Սոցցանցում տեղեկությունը տարածել է քաղաքացիական ակտիվիստ Գիգա Մաքարաշվիլին։
2022 թվականի փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայում, ընթացող մարտերում զոհվել է մոտ 50 վրացի մարտիկ։