
Ուկրաինայում զոհված 40-ամյա վրացի մարտիկ Գուգա Գագնիձեի դին այսօր առավոտյան տեղափոխվել է հայրենիք՝ Զեստափոնի։
Գուգա Գագնիձեն զոհվել է հոկտեմբերի 30-ին Ուկրաինայում շարունակվող պատերազմի ժամանակ։ Նա ծառայում էր Ուկրաինայի 25-րդ օդադեսանտային բրիգադում։
Փետրվարի 24-ից մինչ այսօր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող պատերազմում զոհվել է 24 վրացի մարտիկ։