Ուկրաինայում Վրաստանի ներկայացուցչությունները  շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատել և աջակցել Վրաստանի քաղաքացիներին

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիի խոսքով՝ Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը, Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և Լվովում հյուպատոսությունը շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատել և աջակցել Վրաստանի քաղաքացիներին։ 

Ըստ Զաքարաշվիլիի՝ Վրաստանի կառավարության որոշմամբ և արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցելով՝ ավտոբուսներ են հատկացվել Լեհաստան հասնելու համար։ 

«Քաղաքացիները ժամանում են Լվով և ավտոբուսներով հասնում սահման, որտեղ նստում են Լեհաստանում մեր դեսպանատան ապահոված ավտոբուսները և մեկնում Վարշավա»,- ասել է Զաքարաշվիլին։ 

Դեսպանի խոսքով՝ Օդեսայում կա գլխավոր հյուպատոսություն, որը նաև օգնում է քաղաքացիներին փաստաթղթերը կարգավորելու և տեղափոխելու հարցում։