
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիի խոսքով՝ Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը, Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և Լվովում հյուպատոսությունը շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատել և աջակցել Վրաստանի քաղաքացիներին։
Ըստ Զաքարաշվիլիի՝ Վրաստանի կառավարության որոշմամբ և արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցելով՝ ավտոբուսներ են հատկացվել Լեհաստան հասնելու համար։
«Քաղաքացիները ժամանում են Լվով և ավտոբուսներով հասնում սահման, որտեղ նստում են Լեհաստանում մեր դեսպանատան ապահոված ավտոբուսները և մեկնում Վարշավա»,- ասել է Զաքարաշվիլին։
Դեսպանի խոսքով՝ Օդեսայում կա գլխավոր հյուպատոսություն, որը նաև օգնում է քաղաքացիներին փաստաթղթերը կարգավորելու և տեղափոխելու հարցում։