Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խումբ (PMCG) հետազոտական կազմակերպության ուսումնասիրության համաձայն, Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների Վրաստան ժամանումների և մեկնումների տարբերությունը հասել է 58,6 հազար մարդու:
«Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր սահմանային անցումների վիճակագրությունը ցույց է տվել, որ ռուսների, բելառուսների և ուկրաինացիների մուտքի և ելքի թվի զգալի տարբերություններ կան:
Ինչ վերաբերում է Ուկրաինային և Բելառուսին, ապա այդ երկրների քաղաքացիների ժամանումների և մեկնումների տարբերությունը կազմել է, համապատասխանաբար, 11,2 հազար և 6,3 հազար»,- նշված է հետազոտության մեջ։
Նշվում է նաև, որ հետազոտության մեջ օգտագործված մուտքի և ելքի վիճակագրությունն ամբողջությամբ հիմնված է Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալների վրա: