
Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Վրաստանի քաղաքացու մահվան մասին տեղյակ է Ուկրաինայում Վրաստանի հյուպատոսությունը, իրականացվում են անհրաժեշտ ընթացակարգերը։
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից լայնամասշտաբ պատերազմից ի վեր՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս 43 վրացի է զոհվել: