
Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմում ևս երկու վրացի մարտիկ է զոհվել։
Այս մասին սոցցանցում տեղեկություն են տարածել նրանց ուկրաինաց զինակիցները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմ է սանձազերծել 2022 թվականի փետրվարի 24-ին։ Այդ օրվանից ի վեր Ուկրաինայում ընդհանուր առմամբ 36 վրացի մարտիկ է զոհվել։