
Ուկրաինայում ընթացող պատերազմում զոհվել է վրացի մարտիկ Զուրաբ Իաշվիլին։
Տեղեկությունը հաստատել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Ուկրաինացի մարտիկ Վանո Նադիրաձեի խոսքով՝ Զուրաբ Իաշվիլին մահացել է Լվովի զինվորական հոսպիտալում, որտեղ վիրավորվելուց հետո բուժօգնություն էր ստանում։
2022 թվականին սկիզբ առած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում առնվազն 60 վրացի մարտիկ է զոհվել։