
Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարութուն է տարածել և ընդգծել. «Ուկրաինայի պայքարը մեր պայքարն է»:
ԵՄ ներկայացուցչությունը նշել է, որ Ուկրաինան պայքարում է այն արժեքների համար, որոնց վրա հիմնված է Եվրոպան։
«Մեկ տարի առաջ Ռուսաստանը դաժան լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Ուկրաինայի դեմ։ Եվրամիությունը և նրա անդամ երկրները շարունակում են աջակցել Ուկրաինային։ Մեր միասնությունը համախոհ գործընկերների հետ անսասան է, և մենք միասին ձեռնարկում ենք աննախադեպ քայլեր։
Ուկրաինան պետք է հաղթի: Փա՛ռք Ուկրաինային»,- ասված է տարածած հայտարարության մեջ։