Ուկրաինայի նախագահը Վրաստանում է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանում է: Նրա ինքնաթիռը քիչ առաջ է վայրէջք կատարել Բաթումիի միջազգային օդանավակայանում:

Օդանավակայանում նախագահին  դիմավորել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան:

Նախատեսված է, որ Զելենսկին ելույթ կունենա Բաթումիի միջազգային համաժողովում: Համաժողովի հիմնական թեման Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի միջև «ասոցացված եռյակի» շրջանակներում համաձայնագիրն է:

Բացի այդ` Ուկրաինայի նախագահը, Վրաստանի և Մոլդովայի նախագահների հետ միասին, կմասնակցի Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ համատեղ հանդիպմանը: