Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գործողությունները Ուկրաինայի նկատմամբ ավելի դրական են գնահատվել, քան վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի դեպքում։ Այս մասին տեղեկանում ենք «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) հարցման տվյալներից:
Հարցվածների 63 տոկսը դրական է գնահատում Սալոմե Զուրաբիշվիլիի պատասխան գործողությունները ուկրաինական պատերազմի վերաբերյալ, իսկ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի դեպքում այն 46 տոկոս է։
Զուրաբիշվիլիի գործողությունները բացասաբար են գնահատում հարցվածների 18 տոկոսը, Ղարիբաշվիլիի գործողությունները՝ 37 տոկոսը։
Հարցումներն իրականացվել են դեմ առ դեմ՝ փետրվարի 3-15-ը և մարտի 9-20-ը, մասնակցել է ավելի քան 2 024 քաղաքացի ամբողջ Վրաստանից։ Հարցման միջին սխալի սահմանը -/+ 1,6-1,8 տոկոս է։