Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում նախնական հաշվարկների համաձայն, առաջատար է նախագահ Վլադիմիր Զելենսկիի կուսակցությունը:
ԿԸՀ-ի նախնական տվյալներով, «Ժողովրդի ծառա» կուսակցությունը Ուկրաինայի ռադայում մեծամասնություն կկազմի, չնայած կառավարություն ձևավորելու համար այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտության առջև կկանգնի: Զելենսկին, ի դեպ, բացառում է ռուսամետ «Ընդդիմության հարթակի» հետ դաշինք կազմելու հնարավորությունը:
Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, Զելենսկիի կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 42 տոկոսը: «Ընդդիմության հարթակը» ստացել է ձայների 12 տոկոսը: Նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը ստացել է ձայների 8,64 տոկոսը, իսկ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը՝ 0,47 տոկոսը: