Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրոպայի օրվա կապակցությամբ ԵՄ պատվիրակության կազմակերպած միջոցառման ժամանակ ասել է, որ Եվրոպան այսօր կանգնած է ամենամեծ մարտահրավերի առաջ:
Զուրաբիշվիլիի խոսքով, «Եվրոպայի կենտրոնում պատերազմը սպառնում է հենց ԵՄ-ին, քանի որ Ռուսաստանը պատերազմ է հայտարարել ոչ միայն Ուկրաինային, այլև այն բոլոր սկզբունքներին, որոնց վրա կանգնած է Եվրոպան՝ Հելսինկիի սկզբունքները, միջազգային իրավունքը, հարգանքը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, արդարությունն ու ժողովրդավարությունը»:
Ըստ նախագահի՝ Եվրոպան այս մարտահրավերին տվել է ամենաուժեղ պատասխանը՝ Եվրոպայի բոլոր 27 անդամ երկրների սերտ միասնականությամբ.
«Նա տվեց ամենաարժանապատիվ պատասխանը՝ ոչ թե փոխզիջում ու հանդուրժողականություն, ոչ զգուշավորություն ու իրականությունից խուսափել, ոչ թե եսասիրություն, այլ համերաշխություն, որն այսօր դուրս է գալիս ԵՄ-ի սահմաններից և ներառում է առաջին հերթին Ուկրաինան, ինչպես նաև Մոլդովան ու Վրաստանը: Սա արժանապատիվ Եվրոպա է, որտեղ մեր բնակչության 88 տոկոսը կողմ է միավորմանը»:
Զուրաբիշվիլիի խոսքով՝ Ուկրաինան Վրաստանի համար արագացրել է դեպի Եվրոպա ճանապրհի ընթացքը:
«Ուկրաինան և յուրաքանչյուր ուկրաինացի, ով զոհաբերում է իրեն՝ պաշտպանելու իր պետությունը, միևնույն ժամանակ զոհաբերում է իրեն և պայքարում հանուն մեր և ամբողջ Եվրոպայի ազատության, հանուն իր և մեր եվրոպական ճանապարհի», — ասել է Զուրաբիշվիլին։
Կարդացեք նաև՝