Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2023 թվականի հունվարի 15-ի որոշման հիման վրա Ուկրաինայի նախագահը հրաման է արձակել անձնական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցների (պատժամիջոցների) ցուցակում փոփոխության մասին, որում ընդգրկվել է «Կովկասի իսլամական հետազոտությունների կենտրոն»-ի հիմնադիր Շոթա Ափխաիձեն:
Ցուցակում Ափխաիձեն նշվում է որպես ՌԴ քաղաքացի։ Անձնական պատժամիջոցները ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների սահմանափակում, Ուկրաինայի տարածք մուտքի սահմանափակում և այլն։
Ափխաիձեն գրել է, որ և՛ Ուկրաինան, և՛ Եվրամիությունը պատժամիջոցներ են կիրառել Զելենսկու հրամանագրի հիման վրա, թեև Ափխաիձեի ազգանունը ներառված չէ Եվրամիության անձնական պատժամիջոցների ցանկում։
«…Կիևում խելացի մարդ կա՞: Ինչի՞ մասին եք խոսում, ինչի՞ մեջ եք մեղադրել ինձ, պարոն Զելենսկի և Ուկրաինայի ողջ կառավարություն։ Որտեղի՞ց հասկացաք, որ ես Ռուսաստանի քաղաքացի եմ։ Ստուգեք գոնե տարրական փաստերը»,- գրել է Ափխաիձեն:
2022 թվականին Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո Ափխաիձեն պնդում էր, որ Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» և Վրաստանում ողջ ապակառուցողական ընդդիմության ներկայացուցիչները արհեստականորեն սրում են իրավիճակը՝ Վրաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար։
Ափխաիձեն ասել է, որ Զելենսկու ազդեցության տակ վրացական կառավարությունը շանտաժի է ենթարկվում՝ Վաշինգտոնի և Վրաստանի երրորդ նախագահի սաակաշվիլիական ընդդիմության հետ միասին փորձում են ստիպել պաշտոնական Թբիլիսիին` միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։