
Ուկրաինան Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայից ու Հարավային Օսիայից ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնողների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել։
Մասնավորապես՝ պատժամիջոցներ են կիրառվել Աբխազիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամազ Գոգիայի, պատգամավոր Ալմասխան Արձինբայի և արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա Օլեգ Արշբայի նկատմամբ:
Նույն ցուցակում է հայտնվել նաև Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Իգոր Կոզաևը, խորհրդարանի փոխխոսնակ Ռուսլան Թեդեևը, պատգամավորներ Բախվա Թեդեևը, Իգոր Չիչոևը և նախագահի օգնական Դավիթ Գազաաթը:
Նշված անձանց մուտքը Ուկրաինա արգելվել է, նրանք չեն կարող նաև Ուկրաինայից կապիտալ դուրս բերել: Պատժամիջոցները սահմանվել են 3 տարի ժամկետով: