Ուկրաինական Ukrferry ընկերությունը Չեռնոմորսկի նավահանգստից Վրաստանի Բաթումի քաղաքի նավահանգստի ուղղությամբ կվերսկսի լաստանավային հաղորդակցությունը։ Այս երթուղով լաստանավերի երթևեկությունը դադարեցրել է Ռուսաստանը` Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո։
Ըստ տեղեկության՝ այս տարի Չեռնոմորսկից Բաթումի առաջին նավարկությունը կկայանա հուլիսի 12-ին, երթուղին կտևի մոտ 60 ժամ։ Երթուղին կհաղթահարի 1987 թվականին Գերմանիայում կառուցված ճանապարհային/երկաթուղային/ուղևորատար Kaunas լաստանավը:
Լաստանավում, ընդհանուր առմամբ, կա 250 ուղևորի նստատեղ: Լաստանավի երկարությունը 190 մետր է, իսկ լայնությունը՝ 28 մետր։ Նրա երկու բեռնատար տախտակամածների վրա կարող են միաժամանակ տեղավորվել 49 ունիվերսալ երկաթուղային և 50 բեռնատարներ։
Նշենք նաև, որ Ուկրաինան ներկայումս բանակցությունների վերջին փուլում է Ադրբեջանից Ուկրաինա լաստանավային երթևեկության վերականգնման շուրջ։
Ուկրաինական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության առնչությամբ վրաստանյան radiotavisupleba լրատվամիջոցը կապ է հաստատել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հետ։ Գերատեսչությունից հայտնել են՝ այս թեմայով «ոչ մեկից հաղորդագրություն չեն ստացել»։