
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել վրացական Georgian Airways ավիաընկերության դեմ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահ Զելենսկիի էջում։
Տեղեկության համաձայն, ընկերության նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել 10 տարի ժամկետով։
Սահմանափակումները ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության կասեցում, Ուկրաինայի տարածքում թռիչքների և տարանցման դադարեցում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կասեցում, ինչպես նաև լիցենզիաների և այլ թույլտվությունների չեղարկում։
Բացի այդ, անձնական պատժամիջոցներ են սահմանվել Georgian Airways-ի հիմնադիր Թամազ Գաիաշվիլիի նկատմամբ։
Ի դեպ, այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրեց Վրաստանի հետ ուղիղ չվերթները վերականգնելու մասին հրամանագիրը, Georgian Airways-ը վերսկսեց դեպի Մոսկվա ուղիղ թռիչքները։