Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովն ասել է, որ ուկրաինական կողմը զարմացած է Վրաստանում ներքին քննարկումներից՝ կապված այսպես կոչված պատերազմի կուսակցության և երկրորդ ճակատի բացման հետ:
Կասյանովը նշել է, որ փետրվարի 24-ից Ուկրաինայում կա միայն մեկ «Հաղթանակ» կուսակցություն, և դա ցույց է տալիս ուկրաինացի ժողովուրդը, ինչպես նաև երկրի զինված ուժերը, խորհրդարանը և նախագահը։
«Մենք զարմացած ենք, քանի որ Ուկրաինան չի սկսել պատերազմը, մենք չեն հարձակվել Ռուսաստանի Դաշնության վրա»,- ասել է Կասյանովը։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ФЕЙГИН LIVE -ի եթերում (փոդքաստ է ընդհատակից՝ ռուսական ամենակարևոր հարցերի վերաբերյալ) ասել է, որ Վրաստանի և Մոլդովայի ղեկավարությունները պատերազմի մարդիկ չեն: Արեստովիչի այս հայտարարութունը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության համար քննարկման առիթ էր դարձել:
Կարդացեք նաև՝