
Ուկրաինայի միջազգային ավիաընկերությունը ծրագրում է Թբիլիսիի հետ ավիահաղորդակցությունը վերականգնել հունվարի 31-ին։ Ավիափոխադրողի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թբիլիսի-Կիև չվերթը շաբաթական երկու անգամ կլինի` ուրբաթ ու կիրակի։
Մարտին ավիափոխադրողը ծրագրում է ավելացնել նշված ուղղությամբ չվերթների հաճախականությունը` հասցնելով շաբաթական 4 թռիչքի։
Փետրվարի 1-ից Վրաստանը վերականգնում է նախորդ տարվա մարտից ընդհատված միջազգային ավիահաղորդակցությունը։
Ավելի վաղ երկրի քաղավիացիայի գործակալությունից հայտնել էին, որ ավիափոխադրողները ցանկություն են հայտնում Վրաստան վերադառնալ, ու խորհրդակցություններ են տարվում չվերթների` փուլ առ փուլ վերականգնելու ուղղությամբ։
Լուսանկարը` UIA-ի ֆեյսբուքյան էջից
Կարդացեք նաև`
«Flydubai»-ը վերականգնեց Վրաստանի հետ թռիչքները. Վրաստանի երկինքը բացվում է