Հուլիսի 15-ից հետո Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիների բնակեցման հարցը լուծելու համար պետությունը կտրամադրի 6 միլիոն 300 հազար լարի (մոտ 2 միլիոն դոլար)։
Առողջապահության նախարարությանը կից սոցիալական ծառայության գործակալության հատկացրած գումարը սահմանված է հուլիսի 15-ից հետո հայրենիքը պատերազմի պատճառով լքած և Վրաստան մտած ուկրաինացիների համար։ Ըստ այդմ՝ ծրագիրը չի վերաբերում մինչև հուլիսի 15-ը հանրապետություն մուտք գործած քաղաքացիներին, և նրանք օգոստոսի 1-ից ստիպված կլինեն լքել պետության հատկացրած հյուրանոցները։
Դեռևս պարզ չէ՝ գործակալությունն ինքն է ֆինանսավորելու հյուրանոցների վճարը, թե՞ քաղաքացիներին կհատկացնի վարձավճարի չափը։
Այդ նպատակով բյուջեից, ընդհանուր առմամբ, ծախսվել է 11 մլն լարի (մոտ 3 մլն 666 հազար 666 դոլար), իսկ մինչև ամսվա վերջ գումարը կհասնի մոտավորապես 14 մլն լարիի (մոտ 4 մլն 666 հազար 666 դոլար)։
Ըստ քաղաքապետարանի՝ Վրաստանի կառավարության 2022 թվականի հուլիսի 13-ի որոշման համաձայն՝ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիներն այս տարվա հուլիսի 15-ից կստանան ֆինանսական օգնություն՝ մեկ ընտանիքի համար 300 լարի (մոտ 100 դոլար), և յուրաքանչյուր անձի համար ևս 45 լարի (մոտ 15 դոլար):
Բացի սրանից, քաղաքապետարանից հայտնում են, որ միջազգային կազմակերպությունները՝ World Vision-ը և UNHCR-ը քննարկում են մեկ անձի համար 235 լարիի (մոտ 78 դոլար) օգնության փաթեթը։