Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանի պալատում՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների նախաամանորյա ընդունելության ժամանակ, ասել է, որ ուկրաինացի ժողովուրդն ու նրա առաջնորդները իրականում հաղթել են Ռուսաստանին:
Ըստ նախագահի՝ ամեն դեպքում նրանք հաղթել են ռուսական քարոզչությանն ու ռազմավարությանը, նաև հաղթել են Ռուսաստանին, քանի որ աշխարհը տեսավ այն, ինչը չէր ուզում տեսնել:
Նրա խոսքով, աշխարհը բացահայտել ու տեսել է Ռուսաստանի իրական դեմքը:
«Այս տարին ամենադժվար, բայց հուսադրող տարիներից մեկն էր։ Դա Ուկրաինայի տարին էր, Ուկրաինայի, որն անցավ ագրեսիայի փոթորիկի միջով։ Ուկրաինան դրան դիմացավ 10 ամիս։ Նրանք հպարտ մարդիկ են և ցույց են տվել, թե ինչ է նշանակում լինել տոկուն ու համախմբված»,- ասել է Զուրաբիշվիլին: