
Վրաստանում ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավային մեղադրանք է առաջադրվել: Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է քաղաքացուն ծեծի ենթարկելու մեջ: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ և 120-րդ հոդվածների հատկանիշերով, ինչը ենթադրում է տնային կալանք 6 ամսով կամ 120-180 ժամ հանրության համար օգտակար աշխատանքով:
Ուգուլավան մինչ այդ հայտարարել էր, որ իր և կուսակցության մեկ այլ առաջնորդ Գոկա Գաբաշվիլիի վրա հարձակվել են օդանավակայանում: Հարձակվողները սպորտսմեններ են եղել:
«Ուղղակի հրաշք է: Ոստիկանությունը եկավ իմ տուն և մեղադրանք առաջադրեց 126-րդ հոդվածի հատկանիշներով (մարդ ծեծել): Ինչ որ Բադրի Գավաշելիշվիլի է, ասում է` իբր ես նրան ծեծել եմ: Ձյուդոյի աշխարհի չեմպիոն է: Պարզվում է` ես ձյուդոյիստի եմ ծեծել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուգուլավան: