ՈՒՂԻՂ․ լարված իրավիճակ Թբիլիսիում․ Թուրքիայի դեսպանատան առջև տոնական միջոցառում՝ «Պահանջում և հատուցում» ակցիայի ֆոնին

Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև իրավիճակը լարված է։ Մի կողմից վիրահայերը ապրիլքսանչորսյան «Պահանջում և հատուցում» խորագրով  բողոքի ցույց են անցկացնում, մյուս կողմից դեսպանատունը տոնական միջոցառմամբ նշում է երեխաների օրը: Հնչում են մանկական երգեր, Աթաթուրքի նկարներով ցուցահանդես:

Վերոնշյալի պատճառով, դեսպանատան դիմացի տարածքը բաժանվել է երեք մասի՝ մի մասում տոնական միջոցառումն ու ցուցահանդեսն է, մեջտեղի մասում իրավապահներն են, իսկ մյուս կողմում հայ համայնքի ներկայացուցիչներն են, որոնց համար նույնիսկ բավական տեղ չկա:

Մանրամասներն ուղիղ միացմամբ՝

Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև ցույց՝ հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով

Posted by Aliq Media on Wednesday, April 24, 2019

 

Ապրիլի 24-ը Թբիլիսիում

Posted by Aliq Media on Wednesday, April 24, 2019