Թբիլիսիի կենտրոնական` Ռուսթավելի պողոտան փակ է, ընդդիմության ներկայացուցիչները, քաղաքացիական ակտիվիստները գտնվում են Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց: Նրանք այստեղ հասան ընդդիմության առաջնորդների ուղեկցությամբ` «Հանուն քաղբանտարկյալների ազատության», «Կեցցե Վրաստանը», «Նիկա» վանկարկումներով ու պաստառներով, Վրաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի, Ուկրաինայի դրոշներով:
Նախնական տվյալներով` տեղում մոտ 10 հազար մարդ է հավաքված, մի մասը շրջաններից է հասել: Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երթևեկության սահմանափակման մասին:
Տեղում արդեն մեկնարկել են ընդդիմադիր առաջնորդների ելույթները:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ից այստեղ վրաններ են տեղադրվել, ու ակտիվիստների մի մասը գիշերում է խորհրդարանի դիմաց: Ընդդիմությունը հայտարարում է, որ այս անգամ չեն նահանջելու: Երկու հիմնական պահանջ ունեն. Նիկա Մելիային ու մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակել ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Միջազգային հանրությունը կողմերին կոչ է արել բանակցությունների սեղան վերադառնալ:
Ալիքի ուղիղ միացումը`