Ղազախստանի 8 քաղաքներից դեպի Բաթումի ուղիղ չվերթեր են սկսվում։ Ըստ հաղորդագրության՝ թռիչքները կսկսվեն հունիսից։
Հունիսի 10-ից SCAT ավիաընկերությունը շաբաթական 2 անգամ կիրականացնի Աստանա-Բաթումի չվերթը, իսկ նոր ուղղություններն են՝ Շիմկենտ, Ակտաու, Ակտոբե, Ատիրաու և այլուր։
Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ջաբա Փուտկարաձեն հանդիպել է ավիաընկերության ուղղությունների բաժնի ղեկավար Անդրեյ Բիբերի հետ։ Փուտկարաձեն ավիաընկերության ներկայացուցչին ներկայացրել է զբոսաշրջության վերականգնման դինամիկան, այցելուների աճի վիճակագրությունը և ոլորտում նախատեսվող նախագծերը։