Ու՞մ է խանգարում 600 000 քաղաքացու խնդրի լուծումը. Կալաձե

Թբիլիսիի կառավարման նիստի մեկնարկից առաջ քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհակալություն է հայտնել «Քարթու» հիմնադրամին՝ «ավելի քան 600 հազար մարդու Նոր տարվա հետ նոր կյանք սկսելու հնարավորություն տալու համար»։

Կախա Կալաձեն խոսել է պարտքերի համաներմանը վերաբերող կառավարության նախաձեռնության մասին և նշել, թե շատ կարևոր որոշում է: Քաղաքապետը նաև քննադատել է քաղաքական հակառակորդներին՝ վերոնշյալ թեման շահարկելու համար։

«Մի քանի օրվա ընթացքում հասարակությունը ծանոթացավ կառավարության՝ մասնավոր անձանց պարտքերի համաներման մասին կարևորագույն նախաձեռնությանը: Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ այսօր ծանր իրավիճակ է, լուրջ խնդրի առաջ ավելի քան 600 հազար մարդ կա», — ասել է Կալաձեն՝ հիշեցնելով, որ այս մասին վարչապետ Մամուկա Բախտաձեն խոսում էր, երբ դեռևս զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նման կոչով հանդես է եկել, երբ որոշել է վերադառնալ քաղաքականություն:

«Ի դեպ, ընդդիմությունը նույնպես խոսում էր այդ մասին։ Ուրեմն ո՞ւմ է խանգարում 600 000 քաղաքացու խնդրի լուծումը, հատկապես, երբ պետական բյուջեից ոչ մի կոպեկ դուրս չի գալիս դրա համար: Ի՞նչ կորուստներ են ունենում այն մարդիկ, որոնք նման ագրեսիվ կերպով են տրամադրված այս նախաձեռնության նկատմամբ», — հավելել է քաղաքապետը: