Այսօր` հունիսի 25-ին, Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ընտրեց խորհրդարանական մեծամասնության առաջնորդներից մեկին՝ Արչիլ Թալակվաձեին:
Արչիլ Թալակվաձեն ծնվել է 1983 թվականին Օզուրգեթի քաղաքում:
2006 թվականին ավարտել է Թբիլիսիի բժշկական համալսարանը:
2010 թվականին Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը (GIPA):
2007 թվականին հանդիսացել է «Բաց հասարակություն Վրաստան» հիմնադրամի՝ մարդու իրավունքների պաշտպանության մոնոթորինգի ծրագրի ղեկավարը:
2008-2009 թվականներին հանդիսացել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական:
2011-2012 թվականներին՝ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ժողովրդավարական կառավարման ծրագրերի տնօրենի տեղակալ:
2012 թվականի իշխանափոխությունից հետո` մինչև 2014 թվականը, զբաղեցրել է պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարի տեղակալի, իսկ 2014-2016 թվականներին Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը:
2016 թվականին մեծամասնական ընտրակարգով ընտրվել է խորհրդարանի պատգամավոր: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հանդիսացել է արտաքին հարաբերությունների եւ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովների անդամ: ԵԱՀԿ-ում, Վրաստան-ԵՄ, Եվրոնեսթում, ԵԽԽՎ-ում, ՆԱՏՕ-ում խորհրդարանական պատվիրակությունների անդամ է:
2019-ի հունիսի 25-ին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ:
Ամուսնացած է, ունի 2 երեխա: