Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին այս շաբաթ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության օգտին կքվեարկեր ընտրողների 25 տոկոսը, ընդդիմադիր` Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) օգտին՝ 12 տոկոսը, տեղեկանում ենք Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հասարակական կարծիքի հարցման տվյալներից:
Մյուս կուսակցությունների դեպքում պատկերն այսպիսին է.
- «Վրաստանի համար»՝ 3 տոկոս,
- «Գիրչի»՝ 3 տոկոս,
- «Ռազմավարությունը Աղմաշենեբելի»՝ 2 տոկոս,
- «Դրոա» («Ժամանակն է»)՝ 2 տոկոս,
- «Լեյբորիստական կուսակցություն»՝ 2 տոկոս,
- «Խալխիսթվիս» («Ժողովրդի համար»)՝ 2 տոկոս,
- «Լելո»՝ 1 տոկոս,
- «Մոքալաքեեբի» («Քաղաքացիներ»)՝ 1 տոկոս,
- ոչ մեկի օգտին չի քվեարկի՝ 6 տոկոս,
- հրաժարվել է պատասխանել՝ 7 տոկոս:
Հարցին, թե որ կուսակցությանը ոչ մի դեպքում չէին քվեարկի, պատասխանել են հետևյալ կերպ.
- «Վրաստանի համար»՝ 4 տոկոս,
- «Գիրչի»՝ 14 տոկոս,
- «Վրացական երազանք»՝ 30 տոկոս,
- «Հայրենասերների դաշինք»՝ 18 տոկոս,
- «Ալտ-Ինֆո»՝ 15 տոկոս,
- «Եվրոպական Վրաստան»՝ 14 տոկոս,
- «Ռազմավարությունը Աղմաշենեբելի»՝ 5 տոկոս,
- «Դրոա» («Ժամանակն է»)՝ 7 տոկոս,
- «Լեյբորիստական կուսակցություն»՝ 8 տոկոս,
- «Խալխիսթվիս» («Ժողովրդի համար»)՝ 2 տոկոս,
- «Լելո»՝ 6 տոկոս,
- «Մոքալաքեեբի» («Քաղաքացիներ»)՝ 5 տոկոս,
- «Հանրապետականներ»՝ 2 տոկոս,
- ոչ մեկի օգտին չի քվեարկի՝ 6 տոկոս,
- հրաժարվել է պատասխանել՝ 7 տոկոս:
IRI-ի պատվերով ուսումնասիրությունն իրականացվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Դեմ առ դեմ հարցումն իրականացրել է IPM ընկերությունը: Հարցվել է 1 500 չափահաս քաղաքացի։ Սխալի սահմանը +/- 2,5 տոկոս է:
15 տոկոսն է վստահում վրացական քաղաքական կուսակցություններին. IRI
15 տոկոսն է վստահում վրացական քաղաքական կուսակցություններին. IRI
89 տոկոսը ՌԴ–ին համարում է երկրի համար ամենամեծ քաղաքական սպառնալիքը. IRI