Վրաստանի ամբողջ տարածքում հոկտեմբերի 2-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, սեպտեմբերի 10-ի դրությամբ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների սակրեբուլոներում (ավագանի) մանդատներ ստանալու համար պայքարելու է 13 կուսակցություն:
Ախալքալաքի մունիցիպալիտետի ՏԻՄ ընտրությունների համամասնական ցուցակով մասնակցում են՝
- Երրորդ ուժ — համար 1
- Եվրոպական Վրաստան — համար 2
- Միացյալ ազգային շարժում — համար 5
- Եվրոպացի դեմոկրատներ — համար 6
- Վրաստանի հայրենասերների դաշինք — համար 8
- Լելո — համար 9
- Լեյբորիստական կուսակցություն — համար 10
- Եվրոպացի սոցիալիստներ — համար 19
- Գախարիա — Վրաստանի համար — համար 25
- Գիրչի — համար 36
- Ազատ Վրաստան — համար 37
- Վրացական երազանք — համար 41
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ՏԻՄ ընտրությունների համամասնական ցուցակով մասնակցում են՝
- Երրորդ ուժ — համար 1
- Եվրոպական Վրաստան — համար 2
- Միացյալ ազգային շարժում — համար 5
- Եվրոպացի դեմոկրատներ — համար 6
- Վրաստանի հայրենասերների դաշինք — համար 8
- Լեյբորիստական կուսակցություն — համար 10
- Գախարիա — Վրաստանի համար — համար 25
- Վրացական երազանք — համար 41: