Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ փետրվարի 1-ից Բաթումիում, Զուգդիդիում, Գորիում, Փոթիում և Թելավիում կվերականգնվի համայնքային տրանսպորտի, դպրոցների, խանութների և առևտրի կենտրոնների աշխատանքը:
Ինչ վերաբերում է Թբիլիսիին, Ռուսթավիին և Քութաիսիին, այս քաղաքներում փետրվարի 1-ից աշխատանքը կվերսկսեն խանութներն ու առևտրի կենտրոնները, իսկ դպրոցների և համայնքային տրանսպորտի աշխատանքի վերականգնումը հետաձգվում է մինչև մարտի 1:
Նույն որոշման համաձայն՝ երկրի խոշոր քաղաքներում բաց և փակ շուկաների աշխատանքը կթույլատրվի փետրվարի 15-ից: