
Վրաստանի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ոչ բոլոր դեղերի համար անհրաժեշտ կլինի դեղատոմս։ Հակաառիթմիկ, հակասպազմոդիկ, հակահիպերտոնիկ, հակաալերգիկ, անաֆիլակտիկ, միզամուղ, հակադիաբետիկ, հիպոգլիկեմիկ, բրոնխիալ ասթմա և անգինա պեկտորիս դեղամիջոցներն անհրաժեշտության դեպքում հասանելի են առանց դեղատոմսի։
Կապտոպրիլ, Դեքսամետազոն, Էպինեֆրին, Ֆուրոսեմիդ, Գլյուկոզա, Ինսուլին, Սալբուտամոլ, Նիֆեդիպին, Ամիոկորդին, Ատրոպին, Դիֆենհիդրամին, Գլիբենկլամիդ, Մետֆորմին, Մետոպրոլոլ, Պրեդնիզոլոն և Մեդիտակլոն դեղամիջոցները ևս կարելի է ձեռք բերել առանց դեղատոմսի։
Հիշեցնենք, որ դեղատոմսով տրվում են երկրորդ խմբի դեղամիջոցները, որոնց դեղատոմսը մարտի 1-ից այլևս թղթի վրա չի տրվելու, այլ միայն էլեկտրոնային տարբերակով։
Երրորդ խմբի դեղերը նշանակվում են առանց դեղատոմսի։ Նմանատիպ դեղամիջոցներ են՝ ցավազրկող, ջերմիջեցնող, մրսածության ժամանակ օգտագործվող, ստամոքս-աղիքային տրակտի դեղամիջոցներ և այլն։