Վրաստանի ԿԳ նախարարության կողմից կրթական հաստատությունների համար մշակված արձանագրության համաձայն՝ համաճարակի պայմաններում սեպտեմբերի 15-ին վերսկսվող դասապրոցեսին ֆիզիկական պարտադիր ներկայություն է պահանջվում առաջինից 4-րդ դասարանի աշակերտներից, իսկ 5-12-րդ դասարանցիների համար թույլատրվում է շաբաթը մի քանի օր առցանց անցկացնել դասերը:
Վրաստանի ԿԳ նախարարության մշակած արձանագրության համաձայն՝ դպրոցն ինքն է ընտրում ուսուցման մոդել՝ հաշվի առնելով խորհրդատվությունները:
Մասնավորապես, դպրոցները կարող են առաջնորդվել հիբրիդային մոդելով, ինչը ենթադրում է ուսուցում ինչպես դասասենյակներում, այնպես էլ՝ հեռավար ռեժիմով: Սա չի վերաբերում 1-ից 4-րդ դասարանցիներին:
Դպրոցները պետք է հաշվի առնեն, որ 4-ից 6-րդ դասարանցիների դեպքում առցանց ուսուցում թույլատրելի է անցկացնել շաբաթվա մեջ ընդամենը մեկ օր, 7-ից 11-րդ դասարանի աշակերտների դեպքում՝ առավելագույնը 2, իսկ 12-րդ դասարանցիների համար՝ 3 օր: