
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն ամեն տարի պարգևատրում է լավագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին ոսկե կամ արծաթե մեդալներով։ Խրախուսական ծրագիրը գործում է 2009 թվականից և հաշվի են առնվում 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների գնահատականները։
Աշակերտը ստանում է ոսկե մեդալ, եթե տարեկան գնահատականը (միջին թվաբանական)՝ առանց կլորացնելու (X-XII դասարաններում) 10 է։
Աշակերտը ստանում է արծաթե մեդալ, եթե՝ տարեկան գնահատականը 9,8 և ավելի է։
Աշակերտը չի ստանում ոսկե կամ արծաթե մեդալ, եթե ուսումնական ծրագիրը հաղթահարել է էքստեռնատի ձևով։