Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը կլինիկայում «TV Pirveli»-ի լրագրողին և օպերատորին այցելելուց հետո ասել է, որ «ավազակային խմբերի» հարձակումներն անընդունելի են։
«Հարձակումները լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա կամ այլոց վնասելը անընդունելի են։ Մեզ հայտնեցին, որ ոստիկաններն ընդամենը մի քանի մետր են հեռու եղել ու չեն միջամտել։ Ո՞ւր ես գնում, Վրաստան»,- գրել է Գերմանիայի դեսպանը X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, դեկտեմբերի 7-ին «TV Pirveli»-ի նկարահանող խմբի վրա ուղիղ եթերի ժամանակ հարձակվել են անհայտ անձինք՝ սև հագուստով և դիմակներով։ Նրանք ֆիզիկական բռնության են ենթարկել լրագրողին և օպերատորին։ Վնասվածքներն այնքան ծանր են եղել, որ նրանց հոսպիտալացրել են։ Ավելի ուշ բժիշկները հայտնել են, որ երկուսն էլ ուղեղի ցնցում ունեն և շարունակում են բուժվել կլինիկայում