
Վրաստանի Գուրիայի շրջանում ուժգին քամին մեկ մարդու կյանք է խլել:
Ըստ առկա տեղեկությունների՝ Լանչխութիի մունիցիպալիտետում քամին արմատախիլ է արել ծառը, որն ընկել է ընթացող մեքենայի վրա. մեքենայի վարորդը տեղում մահացել է:
Հարկ է նշել, որ արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանի մի շարք մարզերում վատ եղանակ է: Ուժեղ քամին խնդիրներ է ստեղծել նաև Իմերեթում. վնասվել են էլեկտրական լարերը և մեքենաները։