«Ուժեղ Վրաստան» կոալիցիային նոր անդամներ են միացել։ Կոալիցիայում ընդգրկված «Ազատության հրապարակի» հիմնադիր Լևան Ցուցքիրիձեն օգոստոսի 22-ին ներկայացրել է շարժման նոր անդամներին։
Դրանք են՝
Մարինա Գուլեդանի — տնտեսագետ,
Լաշա Ուչավա — բժիշկ,
Ռոլանդ Շավաձե — ուսուցչի ազգային մրցանակի դափնեկիր,
Լևան Շատբերաշվիլի — փիլիսոփա,
Դավիթ Ջինճարաձե — հոգեբան,
Արչիլ Ժորժոլիանի — ActID-ի մարդասիրական ծրագրի համակարգող,
Նանա Գոգոխիան — իրավագետ։
«Քաղաքականության մեջ գործունեություն սկսելը հեշտ բան չէ։ Սա իսկապես խիզախ որոշում է, և ես շատ ուրախ եմ, որ մեր թիմն ամրապնդվում է այսպիսի նմանը չունեցող, հայրենասեր, պրոֆեսիոնալ և ազնիվ մարդկանցով», — նրանց ներկայացնելիս ասել է Լևան Ցուցքիրիձեն։
Հիշեցնենք, որ «Ազատության հրապարակի» հետ միասին «Ուժեղ Վրաստան» կոալիցիայում ընդգրկված են «Լելո», «Անա Դոլիձե՝ հանուն ժողովրդի» և «Քաղաքացիներ» կուսակցությունները։ Նրանց նախընտրական շտաբի ղեկավարը Դավիթ Գամկրելիձեն է։