Կախեթիում առավոտից ուժեղ քամի է, որի պատճառով Գուրջաանիի Սանապիրո փողոցում ծառ է արմատախիլ եղել և ընկել երկու ավտոմեքենաների վրա։
Ըստ նախնական տվյալների՝ այդ պահին մեքենայում ոչ ոք չի եղել, ոչ ոք չի տուժել։ Այս պահին տեղում են փրկարար ծառայության ու ոստիկանության աշխատակիցները։
Կախեթիի քաղաքապետարանը հայտնում է, որ այս պահին դեռ հաշվարկվում են կրած վնասները։
Թելավիի որոշ վայրերում ևս ծառեր են ընկել, քամին քշել է մի շարք ավտոտնակների տանիքները։
Վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, հարյուրավոր քաղաքացիներ մնացել են առանց էլեկտրականության։