Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցների, ինչպես նաև ոստիկանների ու զինվորների աշխատավարձերը կբարձրանան 20 տոկոսով: Այս մասին նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերլուծության ու առաջարկությունների փաստաթղթում։
Նշենք, որ սա բյուջեի նախնական տարբերակն է և մինչև վերջնական հաստատումը երկու անգամ կվերադարձվի կառավարություն՝ փոփոխությունների համար։
«ՊԱԾ-ի ֆինանսավորումն ավելանում է 25 մլն լարիով և կհասնի 205 մլն լարիի։ Աճը պայմանավորված է համակարգում աշխատողների աշխատավարձերի 20 տոկոսով բարձրացմամբ։ Աշխատողների թիվը չի ավելանա, կպահպանվի համակարգում աշխատող 3 850 աշխատողների թիվը:
Պետական հատվածի աշխատողների աշխատավարձերը կբարձրանան առնվազն 10 տոկոսով։ Սակայն, ոստիկանների ու զինվորների աշխատավարձերը կբարձրանան 20 տոկոսով»,- նշված է TI-ի զեկույցում: