ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Ալբանիայի հետ տնային խաղում տեղի ունեցած միջադեպերի համար։

Վրացական մարզադաշտի հանրային ելքերը արգելափակելու պատճառով սահմանվել է 14 հազար եվրո վճար։

Վրաստանից գանձվել է 12 հազար եվրո, քանի որ երկրպագուները լազեր են արձակել խաղացողների և մրցավարի վրա։

Բացի այդ, Վրաստանից 30 հազար եվրո է գանձվել․ երկրպագուները խաղի ժամանակ պիրոտեխնիկա են նետել։

Նշենք, որ Թբիլիսիում Ալբանիայի հետ խաղում Վրաստանը պարտվել է 0-1 հաշվով։