Վրաստանի խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովը սկսում է ուսումնասիրել ոչ վրացալեզու դպրոցների դասագրքերի հետ կապված խնդիրները և Էթնիկ փոքրամասնությունների համար որակյալ կրթության հասանելիությունը։
Առաջին թեմատիկ ուսումնասիրության («Դպրոցական կրթական ռեսուրսների արդյունավետության գնահատում») շրջանակներում հանձնաժողովը կուսումնասիրի ոչ վրացալեզու (հայալեզու և ադրբեջանալեզու) դպրոցների դասագրքերը և դրա հետ կապված խնդիրները: Իսկ երկրորդ նախաձեռնության («Էթնիկ փոքրամասնությունների համար որակյալ կրթության հասանելիության գնահատում») դեպքում կկենտրոնանա էթնիկ փոքրամասնություններին պետական լեզվի ուսուցման և հետդպրոցական կրթություն ստանալու հարցերի վրա։
Ուսումնասիրության հիման վրա ԿԳՀ-ն կներկայացնի համապատասխան առաջարկություններ և կմշակի գործողությունների պլան։