Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան պարզաբանել է, թե արդյոք նախատեսվում է վերանայել ուսումնական գործընթացի վերսկսման ժամկետները՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեպքերի աճը։ Այս մասին փոխնախարարը խոսել է համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։
Ըստ Գաբունիայի՝ առայժմ Հիվանդությունների վերահսկման կենտրոնն ուսումնական գործընթացի հետաձգման վերաբերյալ առաջարկություններ չի արել։
«Ամեն ինչ կիրականացվի այնպես, ինչպես նախատեսված է։ Եթե անհրաժեշտություն առաջանա, իհարկե, խորհուրդը կանդրադառնա այս հարցին»,- ասել է Գաբունիան։
Նշենք, որ Վրաստանի հանրակրթական դպրոցներում ուսումը նախատեսված է սկսել հունվարի 17-ից։
Նորայր Միսկարյան