Վրաստանում ուսուցիչների առարկայական քննություններին մասնակցած 5340 պրակտիկոս ուսուցիչներից 2886-ին չի հաջողվել հաղթահարել նվազագույն շեմը:
Ըստ ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի՝ այս տարի ուսուցիչների առարկայական քննություններին գրանցվել է ընդհանուր հաշվով 7327 գործող ուսուցիչ, թեև մասնակցել է 5340-ը:
Ինչ վերաբերում է մասնագիտական հմտությունների քննությանը, ապա 2021 թվականին ընդհանուր հաշվով գրանցվել է 5912 գործող ուսուցիչ, որոնցից քննությանը ներկայացել է 4137-ը, իսկ նվազագույն շեմը հաղթահարել է 2365 գործող ուսուցիչ:
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր