Ուսուցիչների քննությունների արդյունքների հրապարակումն սկսվել է

Այսօրվանից՝ օգոստոսի 13-ից, մեկնարկել է ուսուցիչների քննությունների նախնական արդյունքների հրապարակումը:

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է հետևյալ քննությունների արդյունքները.

  1. ավագ հատուկ ուսուցիչների քննություն,
  2. հիմնական (բազային) մասնագիտական ​​հմտություններ,
  3. մաթեմատիկա (VII-XII),
  4. պատմություն (VII-XII),
  5. աշխարհագրություն (VII-XII):

Արդյունքը պարզելու համար քննվողը պետք է այցելի online.naec.ge կայք, հնարավոր է համակարգ մուտք գործել քննության քարտի վրա նշված անձնական համարով և նույնականացման իննանիշ ծածկագրով։

Քննական բոլոր առարկաների արդյունքների հրապարակումից հետո կընդունվեն բողոքարկման հայտերը։