Այսօրվանից՝ հունիսի 22-ի ժամը 10։00-ից, Վրաստանի ուսուցիչները և ուսուցիչ դառնալ ցանկացողները կարող են տպել քննության քարտերը։ Տեղեկությունը տարածել է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC):
Գործընթացի համար քննության գրանցված քաղաքացին պետք է անցնի հետևյալ հղումով՝ online.naec.ge:
Քարտի վրա կան տվյալներ, թե որ դպրոցում և ժամը քանիսին պետք է հանձնել քննությունը։ Քարտը կարելի է նաև պահել և տպել քննության ողջ ընթացքում՝ ցանկացած պահի:
Կարևոր է, որ քարտի վրա առկա ողջ տեղեկությունը տպվի հստակ, առանց բացթողումների: Քարտը կարելի է տպել սև և սպիտակ ստանդարտ թղթի վրա (A4):
Ըստ NAEC-ի՝ այս տարի Վրաստանում կբացվի 24 քննական կենտրոն։ Առաջարկում ենք քննական կենտրոնների ցանկին ծանոթանալ այստեղ: