Վաղը՝ մայիսի 11-ի ժամը 19:00-ին Թբիլիսիում ուսուցիչների երթ կանցկացվի՝ ընդդեմ «ռուսական օրենքի»: Նրանք հավաքվելու են Թբիլիսիի դասական գիմնազիայում և միանան այդ օրը նախատեսված «Եվրոպայի երթին»։
«Մենք՝ ուսուցիչներս և կրթական աշխատողներս, միանում ենք «Եվրոպայի երթին» և կհավաքվեն Թբիլիսիի դասական գիմնազիայում: Եկեք միասին բողոքենք ռուսական օրենքի դեմ և աջակցենք եվրոպական ապագային:
«Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին»,- հայտարարել են ուսուցիչների երթի կազմակերպիչները:
Ի դեպ, մայիսի 11-ի ժամը 19:00-ից 5 վայրերում երթ կմեկնարկի: Այդ վայրերն են.
- Հանրապետության հրապարակ
- Մարջանիշվիլիի հրապարակ
- Մետրոյի «300 Արագվելի» կայարան
- Ծնողների երթ՝ Ծերեթելիի պողոտա, Expo Georgia
- Ուսուցիչների երթ՝ Թբիլիսիի դասական գիմնազիա:
«Բոլոր հինգ վայրերից միաժամանակ կշարժվենք Եվրոպայի հրապարակ և կմիավորվենք։
Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին»,- գրում են կազմակերպիչները։