Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնից (NAEC) «Ալիք Մեդիային» հայտնում են, որ քննությունների արդյունքների բողոքարկման պատասխանները հայտնի կլինեն արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում:
Ուսուցիչների և ուսուցիչ դառնալ ցանկացողների 2022 թվականի քննությունների արդյունքների բողոքարկման դիմումների ընդունումն ավարտվել է օգոստոսի 23-ին. այժմ նրանք սպասում են քննության արդյունքների բողոքարկման վերջնական արդյունքներին:
Նշենք, որ այս տարի ուսուցիչների քննություններին գրանցվել է 34 հազարից ավելի մասնակից: